Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Չնայած դժվարություններին՝ «Հյուսիս-Հարավը» շատ ավելի հեռանկարային ու իրատեսական նախագիծ է

Չնայած դժվարություններին՝ «Հյուսիս-Հարավը»  շատ ավելի հեռանկարային ու իրատեսական նախագիծ է
14.07.2025 | 13:31

Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել։

Բանն այն է, որ ճանապարհ վերապատվիրակելը, Սյունիքը խաղաղության խաչմերուկ դարձնելը կարող էր իրագործվել մեկ դեպքում, եթե Չինաստանը շարունակեր մնալ արևելք-արևմուտք ճանապարհի շահագրգիռ կողմ, ինչպես մինչև 2017-2018 թթ։ Այսօր Չինաստանը ինքն է հրաժարվել այդ երբեմնի մեգանախագծից` Կենտրոնական Ասիայով, Անդրկովկասով ու Թուրքիայով Եվրոպա դուրս գալու գաղափարից, որովհետև ԵՄ-ի հեռանկարը` որպես ինքնուրույն ու ինքնաբավ միավոր, Չինաստանի համար այլևս կասկածելի է։ Հետևաբար, Չինաստանը հարկադրված կենտրոնացել է ռեգիոնալ ռազմավարությունների վրա։

Այսօր երբեմնի մեգանախագծի մասնակի շահառուներ են մնացել որոշ եվրոպական երկրներ, բայց առաջին հերթին՝ Թուրքիան, որի համար Հայաստանի տարածքով արտապատվիրակված ճանապարհի փոխարեն ընդունելի միակ տարբերակը Զանգեզուրի միջանցքն է։

Հ.Գ. Չնայած դժվարություններին՝ Հյուսիս-Հարավը շատ ավելի հեռանկարային ու իրատեսական նախագիծ է, քան՝ արևելք-արևմուտքը, որն այսօր նեղացել և ավելի շատ համաթուրքական նախագիծ է հիշեցնում։ Եվ հետևաբար, ԵՄ չինովնիկների այցը Հայաստան, Արարատ Միրզոյանի այցը Չինաստան, Նիկոլի այցը Թուրքիա վերջին ջանքերն են` ցույց տալու, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունը» դեռ շնչում է, ինչին իրենք էլ չեն հավատում։ Այլապես, «հեղափոխությունը» ամեն գնով պաշտպանելու խնդիրը Նիկոլին չէր դրդի իրական Հայաստանը հակադրել պատմական Հայաստանին ու հենց «իրական Հայաստանին» շնչառություն տալու համար միանալ համաթուրքական շնչառական ապարատին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 13835

Մեկնաբանություններ